Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք–Սարգսյանը 2016 թ. 9 միլիոն 250 հազար ռուսական ռուբլով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել: Այս մասին տեղեկանում ենք դատախազի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը։
Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան):
2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն օժտված կլինի նաև անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, գործիքակազմի կարևորագույն տարրերից մեկն էլ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարողությունն է: Բացի այդ, հայտարարագրման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն անմիջականորեն կիրառելու է պատասխանատվության միջոցներ»,-նշել է Ա. Հովհաննիսյանը:
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին՝ ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես և լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթևեկելուց:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակն՝ ըստ երկրների:
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը դրական է գնահատել ընտրությունների ընթացքը, սակայն նշել է, որ դեռ շարունակում են թերություններ մնալ, որոնք լուծման կարիք ունեն:
Սպասարկվողները հիմնականում խնամքի կարիք ունեցող, միայնակ, սոցիալապես անապահով տարեց և/կ ամ հաշմանդամություն ունեցող անձինք են:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում:
Դավթաշենի կամրջից վայր ընկած երեխայի ինքնությունը դեռևս ճշտվում է, սակայն հայտնի է, որ նա 13 տարեկան է և արական սեռի:
«Առաջարկում եմ գտնել համապատասխան մեքենա և առաջարկել, որտեղափոխենք Պետգույքի վարչության բալանսից ակադեմիայի բալանսին՝ խուսափելով ավելորդ ծախսից»,- ասաց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանը հավանություն տվեց Հարությունյանի առաջարկին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 25-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
Հայաստանում երիտասարդական աշխատանքում ներգրավված են հիմնականում չամուսնացած, քաղաքաբնակ, մասնագիտական կրթություն ստացող կամ ստացած երիտասարդներ, ում տարիքը չի գերազանցում 25-ը, իսկ երիտասարդական աշխատանքներին մասնակցում են ավելի շատ աղջիկները, քան տղաները:
«Այս հնարավորությունը կաշխատի այն դեպքում, եթե մենք իրենց համար այդ գործիքակազմով օգտվելու ծառայությունների քանակը մեծացնենք, կրիտիկական կետի հասցնենք»,-ասաց Կարապետյանը:
«Առկա խնդիրները լուծելու համար ոչ միայն հետևողականություն է անհրաժեշտ, այլ նաև ժամանակ, որպեսզի հասարակությունն զգա փոփոխությունները: Հարկավոր է տևական հետևողականությամբ աշխատանք կատարել, իսկ որպեսզի հասարակության այս կամ այն շերտի համար այդ աշխատանքի արդյունքը տեսանելի լինի, կարծում եմ, առնվազն 1-2 տարի ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց Մինասյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է՝ մենք շարունակաբար Հայաստանում անց ենք կացնում այս միջոցառումը Մատենադարանում, որն ընտրել ենք միտումնավոր, քանի որ այն եզակի օրինակ է հայերի ժառանգության»։
ՀՀ կառավարությունը հաստատեց 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկ երություններ: Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական […]
«Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է:
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները վնասազերծման գործողությունն իրականացրին մայիսի 25-ին՝ ժամը 18-ի սահմաններում:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են», – հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Արտեմ Ասատրյանը դրական պատասխան տվեց:
Ճանապարհը չզիջելը՝ դանակահարության պատճառ։
Լոռու մարզի Գուգարք գյուղում կինը ամուսնուն սպանել է ընտանեկան վեճից հետո։
Հայաստանի կառավարությունը հաստատեց 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման կարգը: ՀՀ պաշտպանության փոխնարար Արա Նազարյանը նշեց, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են համապատասխան գերատեսչությունների հետ միասին:
Մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Մայիսի 24-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Դատավոր Լ. Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` կալանքի փոխարեն 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք:
Փրկարարների կողմից օգնություն ցուցաբերելու ընթացքում՝ 1951 թ. ծնված Գ. Ս.-ը մահացել է: