
Իշխանական թևի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հատկապես իշխանական թեւի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տեւի:
Թերթի տեղեկություններով` պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը:
Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել:
Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ եւ հաջորդ շաբաթ եւս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաեւ նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տեւում էին մինչեւ դեկտեմբերի 25-26-ը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: