Այսուհետ անձը հնարավորություն է ունենալու վիճարկել իրեն ձերբակալելու որոշումը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով. «Յուրաքանչյուր անձ ազատությունից զրկված լինելու դեպքում ունի իրավունք, որ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացնեն իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին: Ցանկացած ոք իրավունք ունի վիճարկել ազատությունից զրկելու իրավաչափությունը, ընդ որում, դատարանը պետք է սեղմ ժամկետում քննի ազատազրկման իրավաչափությունը, և, եթե գտնի, որ դա իրավաչափ չէ, ապա միջոցներ ձեռնարկի անձին ազատ արձակելու ուղղությամբ:

Փոփոխությունը հնարավորություն է տալիս նաև անձին վիճարկել ձերբակալման որոշումները: 60 ժամվա ընթացքում անձը պետք է բողոք ներկայացնի ձերբակալման դեմ, ու դատարանը պետք է սեղմ ժամկետներում քննի դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031