Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի մարտական ուղղաթիռները թռիչքներ են կատարում «անտեսանելի» ռեժիմով

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի բանակային օդուժի անձնակազմերը Մի-8ՄՏ եւ Մի-24Պ ուղղաթիռներով ձեռնամուխ են եղել թռիչքների բարդ օդերեւութաբանական պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, օդաչուները կատարում են սահմանափակ հրապարակներում վերթիռի եւ վայրԷջքի, առաջադրված երթուղիներով թռիչքների առաջադրանքները: Անձնակազմերին ուսուցանելիս հատուկ ուշադրություն է դարձվում «անտեսանելի» ռեժիմով թռիչքների կատարմանը՝ բացառապես լուսավորման անջատված սարքերով եւ առանց արտաքին տարբերիչ ազդանշանների:

Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիոն միավորման գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 10 միավոր ռազմական ավիացոն տեխնիկա եւ շուրջ 100 օդաչուներ, օդանավի մեխանիկներ եւ զինվորական ավիացիոն ինժեներներ, որոնք սպասարկում են մարտական ուղղաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031