Հերմինե Նաղդալյանը հերքում է. նա չի սնանկացել
ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը` իր սնանկության մասին մամուլի հրապարակումները «բացարձակապես հիմարություն» է որակում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց նաև, թե իր` ՃՈ տուգանքները չվճարելու մասին լուրերը ևս չեն համապատասխանում իրականությանը:
«Մամուլում գրված, ինչ վերաբերում է այդ թեմանեին, բոլորը ստեր են»,- ասաց Նաղդալյանը` միաժամանակ հաստատելով, որ իր վարորդը խնդիրներ ունի և այս պահին չի վարում մեքենան:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի համաձայն, վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները»:
«Ես դրանք ձեզանից եմ լսում և դա միայն մեկ որակում ունի` հիմարություն»,- հայտարարեց Նաղդալյանն ու դուռը շրխկացրեց:
Մանրամասները` տեսանյութում