
Փրկարարները մեկնել են Արցախի պողոտա

Դեկտեմբերի 19-ին, ժամը 09:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 10Բ շենքի 9-րդ հարկի շքամուտքում այրվում է էլվահանակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:27-ին, մարվել՝ 09:30-ին: Էլվահանակում այրվել են հաշվիչներ (27 հատ), ջերմահարվել է 2 գազի հաշվիչ: