Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, և մենք խնդիր ենք դրել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնել օրինակելի:
Վրժխնդիր է եղել՝ կենցաղային հարցերի շուրջ նախկինում ունեցած տարաձայնությունների համար։
23-ամյա նախկին կնոջն առևանգելու համար տղամարդուն օգնել են իր ընկերները:
Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել:
Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ հատ-հատ անգիր գիտի բոլոր ցուցանմուշները: «Այստեղ ես ինձ զգում եմ այնպես, կարծես Կարենը կողքիս է: Այնքան ծանոթ են բոլոր ցուցանմուշները, որ արդեն անգիր գիտեմ: Այստեղ շատ հարազատ մթնոլորտ է որպես տուն, օջախ, որտեղ անբաժան Կարենը կողքիս է»,-ասաց նա:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:
Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաև նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը:
«Այս ցուցանմուշները մի տղամարդ էր վաճառում: Ես գնեցի՝ մտածելով, որ դրանք պետք կգան, ապա հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին եւ ցուցանմուշները սիրով նվիրեցի»,- թանգարանում շրջայցի ժամանակ մտահղացման մասին պատմեց Ռիտա Սարգսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ Վարդենիսում մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակման առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը:
Արաբկիր բժշկական կենտրոնում երկու տարեկան տղա երեխա է մահացել:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեմ է համայնքների խոշորացման ծրագրին, քանի որ, ըստ նրա՝ դա ամայացնում է համայնքները: Տնտեսագետն այն կարծիքին է, որ դա «դրսի կառույցների ձեռքի գործն է»:
Մայիսի 25-26-ը, մայիսի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 27-ի, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների և Հայաստանի ու Ֆրանսիայի Ինտերպոլի ԱԿԲ-ների համագործակցության, ինչպես նաև հարազատների շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ 2016 թ. հուլիսի 15-ին Ֆրանսիայի իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայացել, կալանավորվել է, իսկ ս/թ. մայիսի 24-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գևորգ Պ.-ն։
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2016 թ. նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Նաիրիի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Տոյոտա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Մայիսի 23-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետք չէ դրա մեջ բան տեսնել, ասել` հայերը հրապարակի կետրոնում խորոված են անում: Հայերը հրապարակի կենտրոնում խորոված չեն անում: Հայերը բկի բոլշեւիկ չեն: Հայերը նկարահանել են տեսահոլովակ` ընկերոջը սյուրպրիզ անելու համար: Նկարահանման վերջում ոստիկանության աշխատակիցը մոտեցել ու զգուշացրել է մեզ` չանել նման բան:
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զույգ՝ հրամանատարաշտաբային և կրակային զորավարժություններ, որոնց հետևել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Կորյունի փողոցի թիվ 6 հասցեի մոտից բերման են ենթարկել 1949 թ. ծնված Աիդա Հ.-ին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով «LEXUS NX 200 t» մակնիշի ավտոմեքենա է գնել:
Մայիսի 24-ին, ժամը 06:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող քաղաքային պատկերասրահի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետևաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաև մերձարևադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի:
Մայիսի 24-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: