Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։
6-րդ հարկից նետված երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել ծնողներին. մանրամասներ։
Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։
Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:
ՀՀ քննչական կոմիտե մայիսի 19-ին Երևանում մարդու առևանգման վերաբերյալ ահազանգ է ստացվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողութունների արդյունքում պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները. կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։
Փաստաբանը նշեց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել. «Դա ընդհանրապես բացառում եմ։ Ուղղակի սպառնալիքներով, հայհոյանքներով փորձում են ինձ հունից հանել։ Հիմա էլ անցել են նամակագրությանը՝ սպառնալով, թե երդում էլ ունեն։ Նյութը բազմաթիվ լրատվամիջոցներով տարածվել է և համարվում է հաղորդում հանցագործության մասին»։
Հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել:
«Պետք է ոտքի կանգնենք, և յուրաքանչյուր մարդ արարած պետք է ժխտի իրար դեմ եղբայրական ոճրագործությունները»,- թանգարանում շրջայց կատարելուց հետո ընդգծեց Բարանկիցեն:
Մայիսի 20-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ուժեղ քամուց պոկվել է տան տանիք։
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է դայակի, ով կասկածվում է երեք միլիոն ռուբլի գողանալու մեջ:
Մանե Թանդիլյանի այն դիտարկմանը, թե ՀՀ զինված ուժերում զինծառայողների համար առաջին անհրաժեշտության պարագաները նրանց համար ապահովում են ծնողները, Կորյուն Նահապետյանը բնական համարեց, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար բանակում առավելագույն լավ պայմաններ ապահովել: Նրա խոսքով՝ պետությունն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է՝ հավելելով, որ ցանկալի կլիներ, որ ավելի շատ աշխատանք տարվեր:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին մարդու առևանգման ու բռնությամբ փող պահանջելու նոր դեպք է արձանագրվել Երևանում:
Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում:
ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր։
Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Յուրաքանչյուր պետական հիմնարկի, յուրաքանչյուր նախարարության հիմնական գործառույթների 50%-ից ավելին գնումներն են: Իսկ ես աշխատել եմ Գնումների գործակալությունում և յուրաքանչյուր ոլորտի հետ ես կարող եմ զրուցել, խոսել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Բեգլարյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։
Մայիսի 17-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը։ Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ։
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որի առիթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից 19.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 21-ամյա Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր:
Պտտահողմի վտանգ մեզ մոտ չկա։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Հիշեցնենք, որ իր ֆեյսբուքյան էջում Սուրենյանը երեկ գրել էր. «Ամպի հիմքը 2000մ, գագաթը 16000մ բարձրության վրա, ամպի գագաթին ջերմաստիճանը -55 աստիճան, ուղղահայաց հզորությունը 14000մ : Մի փոքր էլ զարգացում և պտտահողմի ձևավորումը պատրաստ էր, լավ […]
14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:
«Ամենալավ եղանակը նպաստել, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացմանը, եւ որը որ շատ ավելի կարեւոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացում»,- ասել է նա՝ միաժամանակ կարեւորելով պատժի անխուսափելիության գաղափարը մարդկանց մոտ արմատավորելը:
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը։
Խորհրդարանի աշխատակազմն առաջնահերթ կարգով տեղավորել է ՀՀԿ-ԲՀԿ «խարոշիներին», նրանց հարմարավետ աշխատասենյակներ տրամադրել, փոխարենը արդեն երկու օր է՝ ԱԺ միջանցքներում նյարդային դիսկոմֆորտի մեջ են նախագահի վերահսկողականի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը եւ ուրիշներ։
Մայիսի 20-ին, ժամը 06:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով մայիսի 17-ին որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը: