ԱԱԾ տնօրենը Մոսկվայում քննարկել է միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցեր

Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031