Հովիկ Աբրահամյանի առանձնատան կողքին մի նոր շքեղ կառույց է վեր խոյանում. ո՞վ է նրա հարևանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։

Մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ և 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին եւ Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են․ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի․․․ տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, և դրանց հիման վրա տրված․․․ շինթույլտվությունները»։

Խոսքը Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաև ԱԺ պատգամավոր է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս