«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող հիվանդի դիակը հայտնաբերվել է նկուղում. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը բուժում է ստացել նշված կենտրոնում, որտեղ ընդունվել էր թոքի ուռուցք և սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ:
Թե ինչպես է ստացիոնար բուժման մեջ գտնվող տղամարդը հիվանդանոցի նկուղում հայտնվել և թե ինչ հանգամանքներում է նա մահացել, կպարզվի քննությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։