Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 15-16-ը, հունիսի 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ի հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը hունիսի 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունիսի 15-16-ը, hունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, hունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, hունիսի 18-19-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև:

Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս