Այդ քաղաքացիական ծառայողներից երկուսը դիմել են ՀՀ ՔԾԽ-ին և ստացել համապատասխան բացատրություն: Ցավալի է, որ դրանից հետո նախընտրությունը տրվել է իրականությունը թյուրիմացաբար կամ միտումնավոր աղավաղելու գործընթացին մասնակցությանը:
Հունիսի 14-ին, ժամը 11.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացուհու և 3-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով:
Անապատացման դեմ պայքարի միջազգային օր հռչակելը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել անապատացման խնդիրների վրա: Այդ խնդիրներին բախվում են աշխարհի տարբեր երկրները, այդ թվում Հայաստանը:
Նամակի հեղինակների պնդմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև վերոնշյալ օրենքով պաշտպանված քաղաքացիներ, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի կայքում կրճատումների վերաբերյալ 2017 թ. հունիսի 12-ին հրապարակված հայտարարությամբ չի մեկնաբանվում, թե ինչ սկզբունքով են իրականացվել կրճատումները և ինչու է նախապատվությունը տրվել այս կամ այն աշխատակցին:
Երևանում հունիսի 12-ին տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների հիմնական պատճառը ջրահեռացման համակարգի խցանումներն էին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։
Ինչո՞ւ են խոնավանում Տրդատ Ճարտարապետ 9/6 շենքի բնակարանների նկուղները:
Ըստ նրա՝ ցուցմունքներից մեկում Անտոն Դիկրան Թոթոնջյանն ասել է՝ «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի՝ թեկուզ սպանությունների միջոցով». «Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ այդպիսի մտադրություն որևէ մեկի մոտ հայտնել է»։
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):
Արցախի դաշտային հատվածում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն։
«Ջերմուկում լուրջ ծրագրեր են իրականացվելու։ Համաշխարհային բանկը 10 մլն դոլարի ներդրում է անելու, որպեսզի բարեկարգման աշխատանքներ կատարվեն։ Այս հարցով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է զբաղվում, իսկ մենք նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք անում և ներկայացնում մեր չափորոշիչները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և տան նախասրահում` մահճակալին պառկած, հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ գլխի շրջանում թվով 4 «սալջարդ վերք» մարմնական վնասվածքներով:
ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 1-ի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հունիսի 16-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախկուն նախարար, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Տարեցների նկատմամբ վատ վերաբերմունքի համար Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի որոշ աշխատակիցներ նկատողություն են ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:
«Ես այս պաշտոնը ստանձնել եմ մի քանի ամիս առաջ: Բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք դեռ շարունակում են մնալ: Մենք չենք հերքում, չենք ասում, որ խնդիրներ չկան, սակայն պետք է ընդգծել` այնպիսի իրավիճակ է, որ մի քանի ամսում հնարավոր չէր ամբողջը կարգավորել: Բայց նաև պետք է ասեմ, որ այդ խնդիրները լուծելի են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ձեզ վստահեցնում եմ՝ թիվ 1 տուն-ինտերնատը արդարացնելու է իր անվանումը, այն լինելու է հանրապետության համար 1 ինտերնատը»,-ասաց Վահան Զուրաբյանը:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ ինքը վարում է «Բենթլի» մակնիշի մեքենա:
Հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 12/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 16-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար:
«Երեւանի քաղաքապետարանը վերահսկում է «Վիոլա ջուր» ընկերության կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքները: Մենք արձանագրում ենք բոլոր թերություններն ու տալիս ենք համապատասխան հանձնարարականներ դրանք վերացնելու ուղղությամբ»,-ասաց Անտոնյանը՝ վստահեցնելով, որ մայրաքաղաքի ջրահեռացման համակարգն անթերի աշխատում է իր եղած նորմաների չափով:
Երեւանի քաղաքապետի նորանշանակ տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների սարքավորումներով վերազինումը այս տարի եւս շարունակական կլինի:
Նախօրեին մայրաքաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. սպանվել է 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ։
«Ես դեղերը պարտքով չեմ գնում: Պարզապես չեմ կարող այդքան վճարել միանգամից և վճարում եմ այնքան, ինչքան այդ պահին կարողանում եմ: Դա պարտք չէ, նման խնդիր չունեմ և նեղված չեմ: Պարզապես չեմ սիրում միանգամից ամբողջ գումարը տալ, դա պարտքի հետ պետք չէ կապել»: