Կայքի տեղեկություններով՝ տղամարդը բուժում է ստացել նշված կենտրոնում, որտեղ ընդունվել էր թոքի ուռուցք և սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Յուրի Տեփանոսյանը 2 դուստր և մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու…»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։
Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 13-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոտ օրերս կներկայացնենք Կառավարության ծրագիրը, որտեղ շատ հստակ ձևակերպում ենք այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ և ներուժ ունեցող:
Հունիսի 13-ին, ժամը 22:08-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարտքուպահանջի պատմություն՝ անձի առևանգման վերջաբանով:
Մասնագիտություն ընտրելիս՝ մարդիկ կարող են ուղղորդվել տարբեր պահանջներով: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես՝ անձի արժեքային համակարգով, այնպես էլ՝ ընտանիքի գաղափարախոսության ազդեցությամբ:
Սյունիքի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել,ով գրչանման առարկայով ինքնասպանություն է գործել։
ՀՀ կառավարությունը քննարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը
Հունիսի 13-ին, ժամը 15:25-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Զ.Զ-անյանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 2017 թվականի հունիսի 12-ին ուղղված բաց նամակի և Վ. Գերավետյանի հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 13-ին չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման և պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը:
ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի հոդվածը
Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:
Ստուգայցեր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով:
Հունիսի 13-ին, ժամը 12:10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ կրակոցի ձայներ լսելով՝ մոտեցել և հայտնաբերել են 39-ամյա Կամո Փիրուզյանի դիակը՝ գետնին ընկած:
«Շենքը հաշված է 7 բալի համար, և մենք իրավունք չունենք մի հարկ ավելացնելու, որը կտրուկ կիջեցնի շենքի սեյսմակայունությունը: Մեր պատկերացմամբ՝ տեխնիկական եզրակացության մեջ պետք է լրացուցիչ տողեր նշել, թե քանի բալի համար է հաշվարկված եղել շենքը, ներկայումս վտանգը քանի բալ է, եթե տեսնում են, որ այնտեղ լուրջ խնդիր կա, պետք չէ թույլ տալ ձեղնահարկ կառուցել»,-ասաց նա:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Քեզ համար, Հայաստան» երգը ծնվել է երկրաշարժի օրերին, այսինքն՝ գրվել է հատուկ դեպքի կապակցությամբ, իսկ օրհներգը, ըստ նրա՝ ունի մեծ սահմանափակում. այն կատարում են միայն հատուկ դեպքերում.
2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով: