ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին a1plus.am կայքում հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:
Facebook-ը հեշտացրել է տեղեկատվություն ստանալու խնդիրը: Նա ասում է` կարող եք առանց որևէ կայք մտնելու՝ նույն տեղեկատվությունը կարդալ նաև մեզ մոտ, այդ դեպքում դուք կխուսափեք գովազդներից: Նույն ոճով աշխատում է նաև YouTube-ը»,- հավելեց Գժեգոժ Պիխոտան:
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը մահացել է:
«Ձուկը պետք է դիտել ոչ միայն՝ որպես արժեքավոր սննդի աղբյուր ժողովրդի համար, այլ դիտել՝ որպես ռազմավարական պաշար մեր երկրի համար: Այս երկրորդ հարցը հանելով՝ մեզ միայն մնում է ջրի բարձրացումը, այդ պատճառով շատ կարևոր է, որ այսօր չունենանք բացասական հաշվեկշիռ, որը կբերի ջրի մակարդակի իջեցման, այլապես կլինի ճահճացում, ջրի վատացում»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը նույնպես ներկայացրել է իրենց կենտրոնի արդյունավետ գործունեությունը և շեշտել, որ իրենց հետ մասնավորեցման վերաբերյալ նախնական քննարկում չի եղել: Հիմնավորված չհամարելով մասնավորեցումը՝ կենտրոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ եթե դա այլընտրանք չունի, ապա գոնե հնարավորություն տան, որպեսզի իրենք ձեռք բերեն բուժհաստատությունները, որոնց գործունեության համար տարիներ ի վեր ներդրել են ֆինանսական ռեսուրսներ ու ջանքեր:
Առողջապահության նախարարությունը մի շարք հիվանդանոցային համալիրների մասնավորեցումից ակնկալում է դրանց կառավարման որակի բարելավում և պետպատվերի գումարի արդյունավետ օգտագործում, իսկ գումարային խնդիրը Պետական գույքի կառավարման վարչության իրավասության ներքո է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Հունիսի 14-ին, ժամը 00.30-ին, Կ. Ասատրյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
«Ինչո՞ւ է հենց Պենտագոնը ֆինանսավորում։ Այն ռազմական կառույց է, ուրեմն այդ բիոլոգիական լաբորատորիաներն էլ ռազմական նշանակություն ունեն։ Իսկ այդպիսի համաձայնագիր մեր պաշտպանության նախարարությունների միջև չկա. դա օրենքից դուրս է»,- ասաց հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Արման Ղուկասյանը։
Դիտարկմանը, որ այդ դեպքում կառավարությունն ի՞նչ է խորհուրդ տալիս գյուղացուն՝ սնանկանա՞լ, Ի.Առաքելյանը հակադարձեց. «Դե հիմա դուք որ հարցը ըտենց տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչի՞ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ։ Լա՞վ է էդ պատասխանը»:
Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել:
Ըստ նրա՝ ապագա ծրագրին արձագանքների 80%-ը կողմ է, 20%-ը՝ դեմ։ Թե որքա՞ն կլինի հասարակական վայրում տուգանքի չափը, արդյոք հայտարարված 10 հազար դոլարն իրակա՞ն թիվ է, Լ.Ալթունյանը պատասխանեց, որ դա օրինակ էր. «Տուգանքների նվազագույն շեմն ինչպիսին կլինի՝ չեմ կարող ասել: Դա կհաշվարկեն հոգեբանները, տնտեսագետները և իրավաբանները»։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Տիկին Եսթերը Հալեպում ճանաչված խոհարար էր, պատվերով ճաշեր էր պատրաստում տանը: Հայաստան գալով՝ այստեղ է շարունակում խոհանոցային ավանդույթները, որ սովորել է իր մայրիկից: Ոչ միայն ինքը, նաեւ քույրերն են ժառանգել մայրիկի խոհանոցային ձիրքը:
37-ամյա Կարինեն տառապում է քաղցկեղով և ֆինանսական օգնության կարիք ունի: Արտերկրում նրա բուժումը կազմակերպելու համար հարկավոր է 6000 ԱՄՆ դոլար:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 8-ից մինչև 14-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ:
Ռուս հայտնի մոդել և հաղորդավարուհի, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ՖԻՖԱ-ի դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանն իր համար բացահայտելու համար:
Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕC 019 համարանիշի ավտոմեքենաները։
«2017թ. հունվարին ներդրվել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք` e-draft.am հարթակը, որը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանն ակտիվորեն մասնակցել նախագծերի քննարկմանը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման ու ներմուծման վարչարարությունը պետք է պարզեցնել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ օրերս տեղացած կարկուտի հետևանքովներին:
Ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բայց ինտենսիվ կապի մեջ է լրատվամիջոցների հետ՝ պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրագրողներին:
Տաքսու վարորդներից խարդախությամբ գումարներ է հափշտակել և անհետացել: Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
Օրերս, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ-ի անվամբ քաղաքացի Ն. Ս.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 416 գրամ աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակ բյուրեղանման մանր հատիկներ:
Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատակիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում:
«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:
26-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: