Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 2 զոհ։
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մարսել-Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Հմայակ Հ.-ն, որը 2014 թ. մարտի 1-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:
Տուժածներից 5-ը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը: Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք», – նշել է Կարեն Կարապետյանը
Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի`Մառոզ Ալիկի եղբորորդին` Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը:
Հուլիսի 1-ին, ժամը 00:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Երեկ Սերժ Սարգսյանի ծննդյան 63-ամյակն էր։ Ավանդույթի համաձայն, նա իր ծննդյան օրը նշում է մտերիմների նեղ շրջանակի հետ՝ ընտանիքում։ Սակայն քաղաքական էլիտան էլ է նշում նրա ծննդյան օրը՝ առանց հոբելյարի։ Վերջին 10 տարիներին անընդմեջ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը կազմակերպում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կինը՝ Ռուզաննա Խաչատրանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա առթիվ և ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակել։
Հունիսի 30-ին , ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանոց տանող ճանապարհին գտնվող տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվում է, օրինակ, գերմանիայում շաքարավազը շարքային սուպերմարկետում երեկվա դրությամբ արժեր 69 եվրոցենտ: Եթե հաշվի առնենք եվրոյի փոխարժեքը, ապա կստացվի, որ Գերմանիայում շաքարավազի գինը մոտ 350 դրամ է: Հարևան Վրաստանում երեկ մեկ կիլոգրամ շաքարը արժեր 1 լարի 55 թեթրի: Հայկական դրամով հաշված՝ մեր հարևան երկրում շաքարն արժե 310 դրամ:
Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հուլիսի 1-ից Երևանի Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Աշխարհի մեծահարուստ հայուհու՝ ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանի ստեղծած ապարանջանի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Ապարանջանը կոչվում է #KeepThePromise։
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` Ա. Խ.-ին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խ.-ն համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս որևէ գործողություն չի կատարել կաշառք տվողի օգտին, որի արդյունքում նրա որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:
«Գևորգ Սաֆարյանին, որն արդեն դատապարտված էր մեկ տարվա ազատազրկման, նոր հոդվածով մեղադրանք առաջադրվեց: Արարատ Խանդոյանին, որը մեղադրվել էր զանգվածային անկարգությունների համար, ինչը իրականում զրոյական էր, տրվեց 3,5 տարի: Շանթ Հարությունյանի տղա Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Հունիսի 30-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանը տեսանյութի միջոցով նոր մանրամասներ է ներկայացրել՝ Ադրբեջանում գտնվելու մասին:
Առանձնապես խոշոր չափերի հասնող սինթետիկ թմրամիջոց՝ կոշիկներում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հուլիսի 1-ից մեկնարկող 2017թ. ամառային զորակոչի վերաբերյալ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
երսման սրահը մարմնավաճառների համար պոռնկությամբ զբաղվելու նպատակով օգտագործելու և այդկերպ գույքային օգուտ ստանալու համար սրահի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի աշխատակից: Նախնական տվյալներով՝ ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ իրականացնելիս՝ «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդը հետադարձ կատարելիս, հունիսի 30-ին`ժամը 11:00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել նույն ՍՊԸ-ի մեկ այլ աշխատակցի։ Վերջինս ստացված մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն ծննդյան օրվա կապակցությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության միավորումը լիովին հնարավոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ կլինի առանձին վերլուծություն:
«Եթե առանձին անձանց մասին է խոսքը, ապա այն ճշգրտումների կարիք ունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների որդիների` բանակում չծառայելու հանգամանքը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։
«Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը` ողջունելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը և հավաստիացնելով, թե ինքը մտավախություն չունի, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները և այլևս հնարավոր չի լինի բարեկամների անունով գրանցել ունեցվածքը: