Բաժիններ՝

Վթար «Հրազդան» մարզադաշտի մոտ. ուղևորը տեղում մահացել է

Հուլիսի 1-ին, ժամը 00:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 134 PI 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Դ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, ապա հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Ուղևոր Ա. Ղ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդ՝ Դ. Բ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները Ա. Ղ.-ի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս