Ծնվել է Արցախում զոհված Մառոզ Ալիկի եղբորորդին. նա հորեղբոր անունն է կրում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի`Մառոզ Ալիկի եղբորորդին` Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը:
«Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Անվան ընտրությունը մեր ընտանիքի անդամների ցանկությունն էր: Այս անունը շատ թանկ անուն է բոլորիս համար: Քառօրյա պատերազմում ունենալով նահատակված հերոս Ալիկ, իրավունք չունեինք այդ անունը չպահպանել: Հիմա ցանկություններս այն է, որ այս պուճուրիկը մեծանա, և իր անունին արժանի մարդ դառնա, ինչպիսին եղել է հերոս Ալիկ Առաքելյանը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը` Գեւորգ Առաքելյանը:
Փոքրիկը ծնվել է Գյումրիում՝ 3 կգ քաշով և 50 սմ հասակով: Ալիկ Առաքելյանն առողջ բալիկ է»։
Լուսանկարը՝ armtimes.com-ի
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։