Բաժիններ՝

Նոր տվյալներ Մալիշկա գյուղի մոտ ողբերգական վթարից. տուժածներից երկուսը տեղափոխվում են Երևան

Նախնական տվյալներով՝ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից մահացել է 2 անձ, ևս 7-ը տուժել են: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տուժածներից 5-ը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս