Բաժիններ՝

ՀՀ են տեղափոխվել հետախուզվող քաղաքացիներ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1989 թ. ծնված Նարեկ Հ.-ին, որը 2016 թ. հուլիսի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մարսել-Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Հմայակ Հ.-ն, որը 2014 թ. մարտի 1-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31