«Չարագուշակություն չանեմ, բայց այն մարդիկ, որոնք այսօր պետության անունից մարդկանց մեղադրում են դատարաններում օրինական կամ անօրինական ձևով և պետության կողմից են մի մարդու դեմ, ցանկացած պահի կարող են իրենք հայտնվել մեղադրյալի, ամբաստանյալի կարգավիճակում և մեղադրվել այդ նույն պետության կողմից»,- նշեց Հայկ Ալումյանը։
Ժամը 13։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Սարգսյանը Նոր Հաճն-Աբովյան կամրջի վրա նկատել է մի տղայի, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել։
Ո՛չ տնօրենը, ո՛չ Գայանե Ավետիսյանը ոչ մի կերպ չեն հաշտվում այն փաստի հետ, որ նրա մանկավարժական ստաժը բավարար չէ փոխտնօրեն նշանակվելու համար ու հաստիքով լինելով ջոկատավար, աջ ու ձախ իրեն ներկայացնում է փոխտնօրեն և գերազանցելով իր լիազորությունները, միջամտում է բոլորի գործերին, ինչպես նշում է ծնողը…
«Մեր հիմնական նպատակը բոլոր տեսակի վճարումների կենտրոնացումն էլ Ծառայությունում, քանի որ մեզ մոտ կան համակարգեր, որոնք թույլ են տալիս համապատասխան և ժամանակակից մեթոդներով կառավարել պետական բյուջեի միջոցները և ապահովել, որպեսզի վճարումները հասնեն հասցեատերերին: Մեր հիմնական նպատակներից մյուսը կոռուպցիայի վերացումն է, որը նախկինում մեծ չափերի էր հասնում համակարգում: Մենք այսօր տարբեր տեղեկատվական բազաներ ինտեգրելով, համակարգեր ստեղծելով պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ»:
Ժամը 12:16-ին փրկարարները նշված հատվածում Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացի Ռ. Վ.-ի դին և, պատգարակով տեղափոխելով մոտ 400 կմ, հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեսանյութ է հրապարկել՝ ապրիլի 27-ին իր գրասենյակի վրա տեղի ունեցած հարձակման դեպքից:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
«Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,-ասաց երևանյան տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը:
Հուլիսի 17-ին, ժամը 13.50-ին, Երևանի Քրիստափորի փողոցի «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց իրար են բախվել երկու «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:
ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել, իսկ դրանց առգրավումը բոլոր դեպքերում պետք է անօրինական համարվի նույնիսկ այն դեպքում, երբ հետագայում պարզվի, որ առգրավված նյութն իրավաբանական օգնությանը չի վերաբերում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 4-ը:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Հուլիսի 17-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որը պաշտպանների պնդմամբ հունիսի 28-ին դատարանի նկուղում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, տուժող է ճանաչվել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երևանի երեք` «Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով:
Երևանում գործող թիվ 22 համարի միկրոավտոբուսային երթուղին այլևս չի սպասարկվում:
Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաև վստահորեն երաշխավորում է պատվաստանյութի անվտանգությունը: Ոչ քիչ դեպքերում դժգոհություններ են լինում նաև բուժաշխատողներից:
Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հարցում իրեն օգնելու պատրվակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը, չարաշահելով վստահությունը, 2016 թվականի աշնանն իրենից խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7.648.000 ՀՀ դրամ գումարին համարժեք ԱՄՆ դոլար և հափշտակել այն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է բռնաբարության փորձի վերաբերյալ քրեական գործը:
Վնասակար ու անվնաս կենդանիների ստեղծողը միմիայն երկնքի ու երկրի Ամենակարող Արարիչն է:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է իրավախախտման 5 դեպք:
ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:
«Սևանը տուրիզմի համար անբարենպաստ է, քանի որ չկա այնպիսի լիճ, ուր լցվեն բոլոր կենցաղային հոսքաջրերը, հանգստյան տների կեղտաջրերը, և դա օգտագործվի տուրիզմի նպատակներով: Բացի այդ՝ երբ նրանք եկան՝ ձկնարդյունահանում էր կատարվում, ոչ օրինական որսագողություն էր կատարվում: Այս խնդիրները լուծելուց հետո մենք կարող ենք դիմել նրանց: Առաջին հերթին՝ մենք պետք է մտահոգվենք, որ հետո էլ ուրիշների ուշադրությունը կարողանանք սևեռել այս խնդրի վրա»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.