Բաժիններ՝

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն. մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչը հաղորդում է տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հարցում իրեն օգնելու պատրվակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը, չարաշահելով վստահությունը, 2016 թվականի աշնանն իրենից խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7.648.000 ՀՀ դրամ գումարին համարժեք ԱՄՆ դոլար և հափշտակել այն:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս