Ջուր հավաքեք. 1 օր ջուր չի լինելու Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
- Կենտրոն վարչական շրջանի՝ Վազգեն Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Բեյրութի, Մհեր Մկրտչյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Ամիրյան, Բրյուսովի, Կաշեգործների, Լազոյի, Կարա-Մուրզայի, Արգիշտիի, Մայիսյան, Թաիրովի փողոցների, Ագաթանգեղոսի 1-8, Պարոնյան 1-15, Իսրայելյան 1-39, Խորենացու 1-29, Կողբացու 1-20, Բուզանդի 5-89, Իսակովի 1-13, Մաշտոցի 1-20, Արշակունյաց 1-36 համարների, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցքների, Հրազդանի կիրճի, Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի պուրակի և խճուղու, Էջմիածնի հին խճուղու,
- Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի, Թամանցիների փողոցների, Շիրակի և Մասիսի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Արարատյան 50-130, Բագրատունյաց 40-70, Արշակունյաց 58-260 համարների, Արշակունյաց 4-րդ նրբանցքի, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Աէրացիա թաղամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: