22 համարի միկրոավտոբուսներ այլևս չեն լինի. երթուղին չի սպասարկվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանում գործող թիվ 22 համարի միկրոավտոբուսային երթուղին այլևս չի սպասարկվում: «ՀԺ»-ն դա պարզել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների ուսումնասիրությունից, ըստ որոնց՝ սպասարկման իրավունք ուներ «Իսավ» ՍՊԸ-ն։ Սակայն այդ իրավունքը քաղաքապետի որոշմամբ դադարեցվել է։

Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի հավելվածից կհանվի միկրոավտոբուսային թիվ 22 երթուղին։

Ի դեպ, «Իսավ» ՍՊԸ-ն այն ընկերություններից էր, որոնք 2013 թվականին արդարացնում էին Երևանի քաղաքապետի որոշումը՝ սակագինը թանկացնել 50 դրամով: «Իսավ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում էր, որ 50 դրամով ուղեվարձը բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ արդեն մի քանի տարի ամեն ինչ այնքան է թանկացել, որ բիզնեսը շահույթ չի բերում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս