ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս: Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել: Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը, մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննարկումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։