«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը տուժող է ճանաչվել և մանրամասն ցուցմունք տվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որը պաշտպանների պնդմամբ հունիսի 28-ին դատարանի նկուղում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, տուժող է ճանաչվել:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ նշելով, որ տուժող ճանաչելուց հետո Եղիազարյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Եղիազարյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ նրա պաշտպաններից Լուսինե Հակոբյանը մեր զրույցում հայտարարել էր, որ դատարանի նկուղում ոստիկանները 15 րոպե ծեծի են ենթարկել Գագիկ Եղիազարյանին: «Ծեծի հետևանքով Գագիկ Եղիազարյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել՝ աջ կոպի հատվածում, պարանոցի շրջանում, գոտկատեղի հատվածում ունի ցավեր: Գագիկ Եղիազարյանը պաշտպանին պատմել էր, որ խմբի անդամներին այդ թվում՝ իրեն ծեծի է ենթարկել, եւ այդ օպերացիան ղեկավարել է Ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Եղիազարյանը: Խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը: Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալ կամ մեղադրյալ չկա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս