Բաժիններ՝

Լոռիում տղամարդը փայտով հարվածել է կնոջը, փորձել բռնաբարել…

Ընդհանուր իրավասության դատարանը քննում է բռնաբարության փորձի վերաբերյալ քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաքաղաքացի կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է վերջինիս պատկանող տան բակ, որտեղ նրա հետ կենակցելու ձգտումն իրականացնելու նպատակով փայտով հարվածել է նրա ծոծրակային հատվածին, տեղափոխել տան այգի, որտեղ կրկին նրա նկատմամբ բռնություն գործադրելով և այն գործադրելու սպառնալիքով՝ փայտով նախ՝ ուսահոդի շրջանում հարվածելով և օգտվելով տուժողի անօգնական վիճակից ու նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ, մինչդեռ կինն ամբաստանյալի կողմից իր հետ սեռական հարաբերություն ունենալուն ցուցաբերած համառ ձգտումն ընկալելով որպես իր առողջությանը սպառնացող իրական և ռեալ վտանգ, չի առարկել անձնատուր լինել, համոզել է սուրճ խմելուց հետո կամովին տրվել նրան, ու, երբ վերջինս համաձայնել է, կինը դիմել է փախուստի, գնացել հարևանի տուն, ինչի արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցվել ամբաստանյալի կամքից անկախ հանգամանքներով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործի քննության ընթացքում ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով մի խումբ հարցեր, այդ թվում՝ արդյոք ամբաստանյալը տառապել կամ տառապո՞ւմ է հոգեկան որևէ հիվանդությամբ թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ հիվանդությամբ, եթե նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, ապա մեղսագրվող արարքը կատարելու պահին դա նրան զրկե՞լ է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից, արդյոք նա մեղսունա՞կ է մեղսագրվող արարքի նկատմամբ, հարկադիր բուժման կարիք ունի՞, թե՞ ոչ, իր ներկա հոգեկան վիճակով կարո՞ղ է արդյոք կանգնել դատարանի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս