Սանկցիաներ՝ «Սասնա ծռերի» փաստաբանների նկատմամբ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց «Սասնա ծռեր» խմբի գործով 9 փաստաբանների նկատմամբ:
Քիչ առաջ դատավորը հրապարակեց իր որոշումը, որով սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած 9 փաստաբանների՝ Ինեսսա Պետրոսյանի, Դավիթ Գյուրջյանի, Աննա Ջուվանովայի, Երվանդ Վարոսյանի, Հրանտ Գևորգյանի, Արա Ղարագյոզյանի, Տիգրան Հայրապետյանի, Արմինե Ֆանյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նշված փաստաբանները լքել էին նիստերի դահլիճը՝ միջնորդելով հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների իրացումը և դադարեցնել իրենց կողմից նշված ապօրինությունները։ Հաջորդը նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին: