Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին. կա զոհ և վիրավոր

ժ.00:05-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 1-ին կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն՝ ավտոմեքենայի ուղևոր Ն. Աբրահամյանը հոսպիտալացվել է Տաշիրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, իսկ Ա.Սեյլյանի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լոռու մարզային փրկարարական վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս