
Դավիթ Անհաղթի փողոցում ավտոմեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Եվրոպական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-320» մակնիշի 31 PP 770 (վարորդ՝ Ա. Ա.), «Toyota Mark X» մակնիշի LR 089 LR (վարորդ՝ Մ. Մ.) և «Mercedes-C» մակնիշի 08 RS 077 (վարորդ՝ Ռ. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: