
Նորագավիթում կրակոցներից վիրավորվածի ինքնությունը հայտնի է. նրա վիճակը ծանր է. armtimes.com

Ըստ armtimes.com-ի տեղեկությունների՝ մոտ մեկ ժամ առաջ Նորագավիթում հրազենային վիրավորում ստացած անձը Սարգիս Ա.-ն է:
Նրան որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մեր զրույցում ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ այս պահի դրությամբ շատ մանրամասներ չկան, քանի որ երիտասարդին միանգամից տեղափոխել են վիրահատարան: «Ծանր վնասվածք է, արյունահոսությունով տեղափոխել են վիրահատարան, 2-3 ժամ կտեւի»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ 21:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Նորագավիթում. անհայտ անձը կամ անձինք հետապնդել են Նորագավիթի բնակիչ Սարգիս Ա.-ին, ապա կրակել նրա վրա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: