Բաժիններ՝

Վթար Նիժնի Նովգորոդ-Երևան ավտոճանապարհին. մեքենայում 16 մարդ է եղել, մեկը՝ երեխա

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07:09-ին, ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս