
«Երկիր Ծիրանին» ընդվզման օր է նախապատրաստում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում:
Թե որքանով էր նման ձևաչափով քարոզարշավ անցկացնելը և իրազեկելը արդյունավետ, Զարուհի Փոստանջյանը դժվարացավ ասել:
«Ժամանակ»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ մինչև այս տարվա վերջ նախապատրաստում են ընդվզման օր.
«Դա պետք է լինի համահայկական ընդվզման օր, նույն օրը, նույն ժամին մեր քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդկերպ հայտնեն իրենց մերժումը այս ապօրինի գործող իշխանություններին: Մինչև տարեվերջ երեք ամիս կա, իրատեսական է, որ ընդվզումը կլինի, և ընդվզման գաղափարը չի արժեզրկվի»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: