
Մեքենաների տեխզննման նոր կարգ է մշակվում

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մեքենաների տեխզզնումը գտնվում է ֆիկտիվ վիճակում․
«Գնվում է կտրոնը և ոչ մի տեխզզնում չի անցկացվում։ Կառավարության կողմից մշակվել են քայլերը, շրջանառության մեջ է դրվել այդ նախագիծը, և շուտով կառավարությունը կանդրադառնա այդ որոշմանը։ Որոշումով սահմանված է, թե կոնկրետ ինչ հսկողություն պետք է լինի, ինչ զննություն պետք է անցնեն մեքենաները։ Տեխզննման ֆիկտիվ բնույթը կվերանա, որովհետև մինչև մեքենան չկանգնի ստենդի վրա, էլեկտրոնային համակարգը թույլ չի տա ներբեռնել մեքենային վերաբերող ցանկացած տվյալ»։