
«Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք». Իգնատի Առաքելյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որեւէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենեւին էլ «իրենց հագով չէ»:
Օրինակ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը թերթի հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարո”ղ է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթեւացրել է, նա այսպիսի պատասխան է տվել.
«Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»: Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է.
«Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան:
Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»: Համաձայնեք՝ ոչ ադեկվատ պատասխան է:
Հիշեցնենք՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: