Բաժիններ՝

Կառավարության քննարկմանը կներկայացվի Հայաստանում աջ ղեկ ունեցող ﬔքենաների շահագործումն արգելելու որոշման նախագիծ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկուﬓեր են եղել աջ ղեկ ունեցող ավտոﬔքենաներով երթևեկությունը Հայաստանում արգելելու վերաբերյալ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին: «Այդ քննարկուﬓերի արդյունքում ﬔնք դեռ որոշում չունենք: Դրանով ﬔնք առաջին հերթին փորձում ենք անդրադառնալ և՛ երթևեկության, և՛ մարդկանց անվտանգության խնդիրներին: Հաշվի առնելով ոստիկանության կողﬕց ներկայացված տեղեկատվությունը, թե քանի տոկոսն են կազմում աջ ղեկ ունեցող ﬔքենաների մասնակցությամբ վթարները՝ ﬔնք կٳնենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաև Ազգային ժողովի խմբակցությունների հետ և կներկայացնենք կառավարության քննարկմանը»,- նշեց նախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները, իսկ այդ դեպքում ﬔքենայի ղեկը պետք է լինի ձախ կողմում: «Մենք այս կարգին համապատասխան ﬔքենաներ պետք է ունենանք: Նույնիսկ եթե լինի որոշում արգելելու մասին, ﬔնք աջակողմյան ղեկով ﬔքենա ունեցող վարորդներին ժամանակ կտրամադրենք, որպեսզի նրանք ղեկը փոխեն և տեղադրեն ձախ կողմում»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Կարինե Աճեմյանն ընդգծեց, որ եղել են մարդիկ, ովքեր իրենց կամքով ղեկը տեղափոխել են, սակայն դրանից հետո բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և ﬔքենան այլևս շահագործման պիտանի չի եղել: «Այսինքն, այդ ղեկը տեղափոխելու հետևանքով խնդիրներ են առաջացել, որոնք հանգեցրել են նաև վթարների: Դուք խոսում եք աջակողմյան ղեկ ունեցող ﬔքենաների մասնակցությամբ վթարների մասին, բայց նաև ղեկի տեղափոխման հետևանքով են վթարներ առաջացել: Մարդիկ նաև անհանգստացած են, քանի որ արգելքի դեպքում նրանք այդ ﬔքենաները նույնիսկ վաճառել չեն կարող: Ես խնդրում եմ, որ քննարկուﬓերը շարունակելու դեպքում նաև մասնագետների ներգրավեք, որպեսզի վերջնական որոշումը ճիշտ լինի»,- ասաց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ քննարկուﬓերին մասնագետների անպայման կներգրավեն, սակայն ևս ﬔկ անգամ հավելեց, որ առաջնահերթը մարդու անվտանգությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս