Քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ն պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը:

«Ժողովուրդ» թերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանը իրեն տրամադրել շուրջ  3 միլիոն  դրամ:

Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, եւ ընկերությունը դատարանի դռները ընկնելով է փորձում պահանջել իր գումարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031