
Սերժ Սարգսյանը նախագահի աշխատակազմում 54 հաստիք է կրճատել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվել, սակայն հայտնի դարձավ, որ այդ գործընթացի արդյունքում 29 մլն դրամ է տնտեսվել: Ու հիմա տնտեսված 29 մլն դրամն ուղղվելու է կառավարության պահուստային ֆոնդ: Կառավարության առաջիկա նիստում ներառված է այդ մասին համապատասխան որոշման նախագիծ:
Հիշեցնենք, որ եւս 159 հաստիք էլ նախագահականում նախատեսված է կրճատել հաջորդ տարի, քանի որ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կրճատվելու են նախագահի, նաեւ նրա աշխատակազմի լիազորությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: