Ինչո՞ւ են ԱՄՆ կոնգրեսականները վերջին պահին հրաժարվել Արցախ մեկնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն: Նրանցից երկուսը՝ Սփիըրը եւ Էշուն, պարզվում է, հայկական արմատներ ունեն։
Նրանց՝ ԱՄՆ վերադարձից հետո նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Պարզվում է, որ կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել։ Արցախ են մեկնել միայն կոնգրեսականներ Ֆ. Փըլոնը եւ Ջ. Գեբըրդը։
Իսկ պատվիրակության մյուս անդամները հրաժարվել են Արցախ գնալուց, եւ հատկապես ցավալին այն է, որ Արցախ չմեկնողների թվում են եղել ծագումով հայ կոնգրեսականները, ովքեր վերջին պահին հրաժարվել են այցից։ Իսկ թե ինչու են վերջին պահին «փոշմանել», մնում է միայն գուշակել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: