ՀՀ քաղաքացիները Արցախում խարդախություն են կատարել
Հոկտեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղի բնակիչ 1966թ. ծնված Ղ. Ղ-ի դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչներ` 1971թ. ծնված Գ. Ս-ն և 1961թ. ծնված Ս. Չ-ն ս.թ. մայիսի կեսերին Ղ. Ղ-ից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել են ընդհանուր 2 300 000 դրամ արժողությամբ 8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 2 գլուխ խոզ և մինչ օրս գումարը չեն վճարել: