
Բացահայտվել են գողության 9, յուրացման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի դեպքեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրանյութի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 9, յուրացման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, խարդախության, հարկերից խուսափելու, դրամանենգության և որսագողության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: