Բաժիններ՝

«Այսօր հաճախորդները պաշտպանված չեն». Առողջապահության նախարարը՝ բժշկական հաշտարարի ինստիտուտը ստեղծելու պատճառների մասին

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտնեց, որ մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

Նրա խոսքով՝ բժշկական հաշտարարը ոչ ինչ-որ գործառույթների կրկնօրինակում է, ոչ էլ շատ մեծ նորամուծություն. «Այսպիսի ինստիտուտ գործում է ավելի քան 40 երկրներում: Սա երկաստիճան համակարգ է: Առաջին աստիճանը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում, բուժկենտրոններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, որը պարտավոր է քաղաքացիների բողոքներն ընդունել, քննել և տալ պատասխան: Նման գործառույթ մենք չունենք, և դա պետք է ներդրվի, որից հետո եթե քաղաքացու հարցը չի բավարարվել, կամ մնացել են բաց հարցեր, լրացնում է համապատասխան ձևը և դիմում է առողջապահության ոլորտի հաշտարարին»:

Լ. Ալթունյանի դիտարկմամբ՝ ինչպես ֆինանսական կամ մարդու իրավունքների հաշտարարը, առողջապահության ոլորտի հաշտարարը ևս իր ոլորտի գիտակն է. «Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն: Ոչ մեկը լավ չգիտի օրենքները: Հենց այդ նպատակով ստեղծվում է այս ոլորտի հաշտարարը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս