
ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին խաբել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան և Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ:
Ըստ էության, երկու ընկերությունները միմյանց միջև ապրանքներ գնելու պայմանագիր են կնքել, իսկ ավելի ուշ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ն «քցել» է պատգամավորին պատկանող կազմակերպությանը:
Ավելին՝ պարզեցինք, որ Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է: Իսկ մինչ այդ, արձանագրենք՝ պատգամավորին պատկանող ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է դատական քաշքշուկի մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: