![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/exanak.jp85858g.png)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում
Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 11-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.70C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.60C