«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներ են բերման ենթարկվել
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Նովոսիբիրսկ չվերթի հաշվառման ժամանակ բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1996 թ. ծնված Տիրան Ա.-ին, որը մարտի 23-ից ՌԴ ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզի Նովոսիբիրսկ քաղաքի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի /ավազակային հարձակում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Տիրան Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Նազարեթ Ե.-ն, որը հունիսի 12-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-313 հոդվածի 1-ին մասի (Կաշառքի միջնորդության փորձ) մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն