
Վթար Զովունի գյուղի գազալցակայանի մոտ. ուղևորները հիվանդանոցում են

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 13 LO 218 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Ա.) և «Mercedes E280» մակնիշի 34 NO 642 պետհամարանիշերով (վարորդ՝ Կ. Ս.) ավտոմեքենաները:
Կ. Ս.-ը և «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Հ. և 2015 թ. ծնված Ա. Բ.-երը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: