
Ահազանգ. Աղին գյուղում տուն է այրվում, մեկնել է երեք մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:17-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղին գյուղի տներից մեկի տանիքում և տանը կից` խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 21:10-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ), խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ), խորդանոցում պահեստավորած անասնակեր (մոտ 15 հակ) և ջերմահարվել է անասնագոմի դուռը: