Մարդ կա թանկարժեք իրերի հավաքածու ունի, մարդ էլ կա՝ հողամասերի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի վերոհիշյալ հողամասերից՝ պաշտոնյայի սեփականությունն են համարվում նաեւ բնակարանը եւ հասարակական նշանակության շինությունը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Զաքարյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ դրանք չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 669 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից:
Զաքարյանն այս պաշտոնում է արդեն ավելի քան 7 տարի՝ առաջին անգամ նշանակվել է 2010 թ.: Մինչ այդ էլ տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ՝ եղել է եւ՛ վարչապետի օգնական, եւ՛ Երեւանի քաղաքապետի տեղակալ, եւ՛ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: