Բաժիններ՝

«Երբ գալիս է 2008 թվականի մարտի 1-ի սիտուացիան, բանակն իշխանությանն է». Նիկոլ Փաշինյան

«Իսրայելում ընտրություններում մեկ իշխանությունն է հաղթում, մեկ՝ ընդդմիությունը, իսկ այն երկրում, որտեղ միայն իշխանությունն է հաղթում, նա տասնյակ կիլոմետրերով հեռու է Իսրայելից»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավաև Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

«Հենց գալիս է սենց պահ, ասում են՝ բանակը և՛ իշխանությանն է, և՛ ընդդիմությանը: Երբ գալիս է 2008 թվականի մարտի 1-ի սիտուացիան, բանակն իշխանությանն է և պետք է ասի՝ որտեղ 3 հոգուց ավել հավաքվեք, ցրելու ենք, կամ եթե պետք եղավ, գյուլլելու ենք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մինչև այսօր բանակում ծառայող ունեցող ծնողները կանգնած են իրենց երեխաների համար գուլպա, համազգեստ ու այս կարգի բաներ մատակարարելու խնդրի առաջ. «Այս էս կարգի որոշումներով մենք այս խնդիրները ոչ թե լուծում ենք, այլ ավելի շատ ծնողները նման պարագաներ կուղարկեն իրենց երեխաներին»: Նա նաև հայտարարեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս