«Դու ի՞նչ ես հասկանում հայրենասիրությունից». Լեզվակռիվ ԱԺ-ում ՀՀԿ-ի և «Ելք»-ի պատգամավորների միջև
«Ապրիլյան պատերազմը մեզ պետք եղավ, որ հասկանանք, որ ունենք լրջագույն խնդիրներ բանակում, պետք է 100 զոհ և 8 հեկտար տարա՞ծք կորցնեիք, որ հասկանայիք, որ բանակը կարևոր է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա հայատարարեց, որ Իսրայելի կարևոր բաղադրիչը ժողովրդավարությունն է, որը, ըստ նրա, իշխանությունները ոտնահարում են ժողովրդավարությունն ամեն օր՝ կեղծ հայրենասիրության պաթոսի ներքո:
Դահլիճում ներկա ՀՀԿ-ական պատգամավորները տեղից գոռացին. «Դու ի՞նչ ես հասկանում հայրենասիրությունից»:
Ն. Փաշինյանն էլ իր հերթին պաշտպանեց իր խմբակցության պատգամավորին՝ ասելով. «Բա դո՞ւ ինչ ես հասկանում հայրենասիրությունից»:
«Գոնե մինչև հիմա հայրենիքիս վնաս չեմ պատճառել՝ ի տարբերություն ձեզ»,- արձագանքեց Գ. Գորգիսյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց հագել մեկը մյուսին ու թույլ տալ Գ. Գորգիսյանին շարունակել ելույթը: